Ջիջի Հադիդը նորաձև ու բարդ համադրություններ ստեղծելու վարպետ է: Մոդելը չի վախենում միանգամից մի քանի նախշեր համադրել: Նրա վերջին լուսանկարներում երևում է, որ նա կարողացել է միմյանց հետ համադրել տարբեր ու առաջին հայացքից անհամադրելի երկրաչափական պատկերներով հագուստներ:
24-ամյա աստղը համատեղել է կապույտ գծավոր վերնաշապիկը վարդագույն և կապույտ ցանցավոր նախշերով բաճկոնի հետ: Նման հագուստն իրոք տպավորիչ է ու երբեք չի ձանձրացնի: Բեժ երանգի տաբատը և մանուշակագույն կոշիկները լրացնում էին նրա տպավորիչ կերպարը: