Ջիջի Հադիդը սովորեցնում է, թե ինչպես համադրել անհամադրելի նախշերը

Ջիջի Հադիդը նորաձև ու բարդ համադրություններ ստեղծելու վարպետ է: Մոդելը չի ​​վախենում միանգամից մի քանի նախշեր համադրել: Նրա վերջին լուսանկարներում երևում է, որ նա կարողացել է միմյանց հետ համադրել տարբեր ու առաջին հայացքից անհամադրելի երկրաչափական պատկերներով հագուստներ:

24-ամյա աստղը համատեղել է կապույտ գծավոր վերնաշապիկը վարդագույն և կապույտ ցանցավոր  նախշերով բաճկոնի հետ: Նման հագուստն իրոք տպավորիչ է ու երբեք չի ձանձրացնի: Բեժ երանգի տաբատը և մանուշակագույն կոշիկները լրացնում էին նրա տպավորիչ կերպարը: