«20 տարեկանում կինն ունի դեմք, որը նրան տվել է բնությունը, 30 տարեկանում` դեմք, որն ինքն է կերտել, իսկ 40 տարեկանում` դեմք, որին նա արժանի է»,- ասել է Կոկո Շանելը։
Գեղեցիկ, թարմ ու երիտասարդ տեսք ունենալու համար հարկավոր է մշտապես հետևել ոչ միայն մաշկի, այլև ամբողջ օրգանիզմի առողջությանը։
Եթե մաշկի վրա սկսում են առաջանալ խնդիրներ, ապա հարկավոր է շտապ քայլեր ձեռնարկել դրա վիճակը բարելավելու համար։ Օրվա մեջ մի քանի անգամ խոնավեցրեք ձեր մաշկը խնամքի հատուկ միջոցներով։ Հիշեք, որ բոլոր խնդիրները սկսում են մաշկի չորությունից։
Հատուկ կոսմետիկ միջոցներից բացի հարկավոր է օրական 3 լիտր ջուր օգտագործել՝ մաշկի չորությունից խուսափելու համար։
Եթե ձեր դեմքի մաշկը չորությունից հաճախ է թեփոտվում և արագ կարմրում, խորհուրդ է տրվում պարբերաբար մաքրել մաշկը միայն հատուկ կոսմետիկ միջոցներով՝ խուսափելով օճառից, սպիրտ պարունակող լոսյոններից։
Միաժամանակ կարելի է սրբել դեմքը վարդի յուղ պարունակող թորած ջրով, առավոտյան և երեկոյան քսել յուղոտ սնուցող քսուքներ։ Շաբաթական մի քանի անգամ խորհուրդ է տրվում դեմքին քսել տարբեր յուղեր, օրինակ` վարդի։
Մաշկի բոլոր տեսակների համար հրաշագործ ազդեցություն է ունենում աղի լուծույթը։ Այն պատրաստվում է մեկ թեյի գդալ աղով և մեկ լիտր ջրով։ Պետք է այդ լուծույթով թրջել կտորը և դեմքի վրա պահել 5-10 րոպե։ Այն մաշկը կդարձնի թարմ ու երիտասարդ տեսք կհաղորդի ձեզ։
Չոր մաշկի համար օգտակար է նաև սուրճի մրուրը․ այն պետք է խառնել աղի, դարչինի փոշու, 1 ճ/գ ցանկացած բուսական յուղի, 1 թ/գ շաքարավազի հետ և պահել դեմքի վրա 5-10 րոպե։
Այս խառնուրդը չոր մաշկը մաքրում է` հեռացնելով թեփը: