«Ամենաբարի, հոգատար ու հավատարիմ սրտիդ համար եմ քեզ սիրում». Աննա Դովլաթյանի հուզիչ շնորհավորանքը Դավիթ Աղաջանյանի 28-ամյակին

Դերասան Դավիթ Աղաջանյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Երգիչն այսօր դարձավ 28 տարեկան, ինչի առթիվ էլ կինը՝ երգչուհի Աննա Դովլաթյանը, հուզիչ կերպով շնորհավորել է ամուսնուն։
«Ծնունդդ շնորհավոր, իմ կյանքի ընկեր: Ամենաբարի, հոգատար ու հավատարիմ սրտիդ համար եմ քեզ սիրում: Շնորհակալ եմ…»,- հրապարակված լուսանկարին կից գրել է դերասանուհին։

Նշենք, որ այս տարին զույգի համար առանձնահատուկ է, նրանք սպասում են իրենց առաջնեկին: Ի դեպ, օրեր առաջ էլ Աննայի տարեդարձն էր: Երգչուհին իր 30-ամյակի առթիվ գրառում էր կատարել և ասել, որ ապրում է իր երազած կյանքով։