Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն Ինստագրամում ներկայացրել է SerenaSpring2020 արհեստական կաշվից հագուստի նորաոճ հավաքածուն։
Թենիսիստուհու պնդմամբ՝ հավաքածուի նպատակը «բոլոր կանանց մեծարելն ու խրախուսելն է, ինչպես նաև նրանց հատուկ վեհությունը հագուստով ընդգծելը»։
ESSENCE-ի հետ զրույցում Ուիլյամսն իր նոր հավաքածուն բնութագրել է որպես «նորաձևության անձնագիր», որը ոգեշնչված է և տարրեր է պարունակում իր սիրած զբոսաշրջային վայրերից։
«Օրինակ` ընձուղտի տպանախշը ոգեշնչված է Աֆրիկա այցելությունից»,- բացահայտել է թենիսիստուհին։
Բուսական ծագում ունեցող կաշի օգտագործելու մասին հարցին թենիսիստուհին պատասխանել է․ «Բուսական ծագում ունեցող կաշի եմ ընտրել, քանի որ կենդանիներին սպանելով Երկիր մոլորակը դեպի կործանում ենք տանում»։
Նշենք, որ թենիսիստուհին ամուսնացած է Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր, ազգությամբ հայ Ալեքսիս Օհանյանի հետ: Զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝ Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին։