Երգչուհի ԱՆահիտ Շահբազյանն իր առաջնեկին է սպասում: Շատ շուտով հայ հայտնի մայրիկների շարքը կհամալրի նաև նա, ով, ինչպես ինքն է նշում, շատ է սպասել այս օրվան և անհամբեր է , թե վերջապես երբ է տեսնելու ու գրկելու իր փոքրիկին:
Հայկական շոու-բիզնեսի ամենահետաքրքիր և տարբերվող ձայներից մեկը, ով նաև հիշվում ու սիրվում է Երգի պետական թատրոնի բեմից, ShowBiz.am–ի հետ ունեցած զրույցի ժամանակ պատմեց իր ապրումների, նոր զգացողությունների ու սպասվող նոր կյանքի մասին:
Երգչուհին խոստովանեց, որ մինչ երեխայի մասին իմանալը, լրիվ այլ պատկերացում ուներ հղիության և այդ զգացողության մասին. Երազում էր, պատկերացնում, սակայն ամբողջովին չէր ընկալում, թե ինչ է դա և ինչպիսին է իրականում. «Նախկին ու այսօրվա զգացողություններս լրիվ տարբեր են. vստահ եմ ՝ ծնվելուց հետո էլ լրիվ այլ բան եմ զգալու: Շատ հետաքրիքր կարգավիճակում եմ գտնվում, շատ երջանիկ ու աննկարագրելի»,-ժպիտով նշեց նա:
Անահիտը գտնվում է հղիության 5-րդ ամսում և ուրախությամբ նշեց, որ գեղեցիկ ու հեշտ հղիություն է տանում: Ավելին՝ նա նշեց, որ սեռը իրենց համար այդքան էլ էական չի եղել ի սկզբանե, բայց և նշեց, որ աղջիկ են ունենալու.«Յուրաքանչյուր երեխա Աստծո պարգև է. մեզ համար նշանակություն չուներ, թե ինչ սեռի երախա կունենանք, բայց նաև շատ ուրախ ենք, որ Աստված մեզ դուստր է պարգևելու»:
Հղիության լուրն ամուսնուն ասելուց հետո Անահիտն ավելի է երջանկանում, երբ տեսնում է նրա աչքերի փայլն ու ոգևորությունը. «Ամուսինս շատ էր հուզվել ու ուրախացել. դա իր ամենաերջանիկ օրն էր կարծում եմ»:
Բալիկը լույս աշխարհ է գալուս նոյեմբեր ամսին, իսկ երեխայի համար անուն ընտրելու հարցում ամուսինները չեն շտապում. «Անունները շատ-շատ են, բայց դեռ հստակ չենք որոշել. քննարկումները շարունակվում են, և կընտրենք այնպիսի անուն, որը դուր կգա և՛ ինձ , և՛ ամուսնուս»:
Զրույցի վեջում խոսեցինք նաև կարիերայի , այն շարունակելու և կրկին էկրանին երևալու մասին. Երգչուհին նշեց, որ երբեք չի դադարի երգել. «Բալիկս կարիերայիս խոչընդոտ չի հանդիսանա, չեմ դադարի երգել, զբաղվել սիրածս աշխատանքով, բայց հիմա գիտեմ հստակ մի բան. այն է՝ գտնվում եմ նոր սպասումների և էմոցիաների մեջ. անբացատրելի հոգեվիճակում եմ և գիտեմ միայն այն, որ ուզում եմ փոքրիկիս ինքս մեծացնել ու տալ մայրական մեծ սեր»:
Նյութը՝ Կիմա Միրզոյանի