Հոնքերի ձևավորում. 2020 թվականի թրենդերը

Հոնքերը հարդարելիս աղջիկների կողմից թույլ տված ամենատարածված սխալը դրանց չափազանց ճշգրիտ տեսք հաղորդելն է: Մասնագետները պնդում են, որ եթե ​​ցանկանում եք գտնել ձեզ համար կատարյալ ձևը, ավելի լավ է դիմեք մասնագետի, որը հաշվի կառնի ձեր դեմքի կառուցվածքը և  առանձնահատկությունները: Հիմնական կանոնը, որ պետք է պահպանվի հոնքերը ձևավորելիս՝ բնական ձևից շատ հեռու չլինելն է ու հենց ամենից հաճախ բնական ձևն է ամենահարմարը:

Այս տարվա թրենդը բնական հոնքեր են: Դրանք պետք է լինեն չափազանց բնական, կարծես դրանք ընդհանրապես փոփոխության չեն ենթարկվել, բայց միևնույն ժամանակ լավ խնամված լինեն աննշան մգեցված, եթե շատ նոսր են: Հոնքերի խնամքի համար մասնագետներն առաջարկում են օգտագործել հատուկ յուղեր, որոնք խորհուրդ է տրվում քսել քնելուց առաջ: Իսկ հոնքերը հարդարելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հոնքերի գելեր, որոնք հասանելի են և՛ թափանցիկ, և՛ թեթև գունավորում ունեցող տարբերակներով: