Պարուհի Վարդան օրերս տոնել է ծննդյան 35-ամյակը։ Տոնական օրը նա անցկացրել է ընկերների ու հարազատների շրջապատում։ Պարուհին Ինստագրամի իր էջում հրապարակումներ է արել, որոնցից մեկը մակագրել է․ «Շնորհավո՜ր։ Ես 35 տարեկան եմ, սակայն այսօր միայն լիմոնադ եմ խմելու, ինչպես մանկության տարիներին։ Շնորհակալ եմ մայիրկիս ու հայրիկիս կյանքիս համար։ Շնորհակալ եմ Բարձրյալին, որ առողջ եմ, սիրված ու երջանիկ։ Շնորհակալ եմ շնորհավորանքների ու սիրո համար»։
Պարուհու այս գրառումը հետևորդներից շատերն ընկալել են որպես ակնարկ, թե նա շուտով մայրանալու է, սակայն նա չի արձագանքել այս մեկնաբանություններին: Նա նաև փոքրիկ հոլովակ է հրապարակել, որին կից գրել է, որ իրեն թույլ է տվել մի կտոր տորթ ուտել:
Հիշեցնենք, որ պարուհին երկրորդ անգամ ամուսնացել է 2019 թվականին: Վերջին ամիսներին նա հաճախ է անձնականին նվիրված հրապարակումներ անում։