Վերջերս 44-ամյա հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասն ու 38-ամյա Աննա Կուրնիկովան դարձան ծնողներ երրորդ անգամ։ Քևին Ֆրեյզերի հետ հարցազրույցում Իգլեսիասը հայտնել է Ռիկի Մարտինի հետ համերգային շրջագայության և պատմել հայրության մասին։
«Ես չեմ քնում, բայց հիասքանչ եմ անցկացնում ժամանակը։ Ցանկանում եմ ասել, որ չէի փոխի սա աշխարհում ոչ մի բանի հետ»,- խոստովանել է Էնրիկեն։ Երգիչը պատմել է, որ պարբերաբար ինքն է խնամում փոքրիկ Մաշային։
«Ես կարողանում եմ գլուխ հանել այս ամեն ինչից, սակայն ինձ օգնություն է պետք»,- հավելել է Իգլեսիասը։

««Bailamos» հիթի կատարողը նաև պատասխանել է այն հարցին, թե ինչպիսին է նա տեսնում իր երեխաներին ապագայում․ կգնա՞ն նրանք Իգլեսիասի ճանապարհով, կդառնա՞ն երգիչ, թե՞ մարզիկ՝ ինչպես իրենց հայտնի մայրիկն է»։
«Ես ձեզ անկեղծ կասեմ․ եթե իմ առջև լիներ ընտրություն մասնագիտությունների հարցում, ապա ես, միանշանակ, կընտրեի սպորտը։ Ես սիրում եմ գոլֆը, թենիսը և դեմ չեմ լինի, եթե իմ փոքրիկ աղջիկներից մեկը խաղա թենիս։ Ես չեմ ցանկանում դառնալ մոլուցք ունեցող հայրիկներից, սակայն ես ասել եմ Աննային, որ նա կարող է լինել աշխարհի լավագույն մարզիչը։ Մենք նրա հետ հաճախ ենք մրցում։ Ես մտածում եմ, որ կարող եմ հաղթել նրան, բայց դա այն է, ինչ ես ասում եմ ամբողջ ժամանակ։ Նա զիջում է ինձ ու թույլ է տալիս հաղթել»,- պատմել է Իգլեսիասը։
Իսկ ինչ վերաբերում է Իգլեսիասի և Ռիկի Մարտինի համատեղ համերգային շրջագայությանը՝ ապա այն կսկսվի սեպտեմբերից։
«Մենք միմյանց ճանաչում ենք երկար տարիներ և ցանկանում էինք անել դա բավականին վաղուց։ Հիմա ճիշտ ժամանակն է։ Մենք զգացինք, որ սա իդեալական ժամանակ է»,- հայտարարել է Իգլեսիասը։
Հիշեցնենք, որ Էնրիկեն և Աննան միասին են արդեն 17 տարի։ Զույգի ավագ երեխաները՝ երկվորյակներ Լյուսին և Նիկոլասը, լույս աշխարհ են եկել 2017 թվականի դեկտեմբերին։