Բրուքլին Բեքհեմի դեբյուտը՝ որպես ռեժիսոր

20-ամյա Բրուքլին Բեքհեմը իր աստղային հոր հետքերով չի գնացել, այլ գերադասել է պրոֆեսիոնալ ֆոտո և վիդեոնկարահանումը ֆուտբոլիստի կարիերայից: Բրուքլինին կոլեգաները  պատմել են, որ Դեյվիդ Բեքհեմի ու Վիկտորիայի ավագ որդու մոտ բացակայում են էլեմենտար նկարահանման բազային ունակությունները: Բայց, այնուամենայնիվ, տեսախցիկի հետ Բրուքլինը, կարծես թե, կարողանում է գերազանց աշխատել: Օրերս նա ներկայացրել է իր առաջին  ռեժիսորական աշխատանքը:

Ֆուտբոլիստի և դիզայների որդին նկարահանել է բրիտանական JAWS ինդի-ռոք խմբի «End of the World» երգի տեսահոլովակը:

«Այնքան հաճելի էր աշխատել այդ հիասքանչ մարդկանց տեսահոլովակի վրա»,- ասել է Բրուքլինը:

Նա խոստովանել է, որ վերջերս է եղել այդ խմբի համերգին Լոնդոնում և բառիս բուն իմաստով սիրահարվել է նրանց « End of the World» երգին:

«Ինձ մոտ գաղափար առաջացավ նկարել նրանց համար հոլովակ: Ես հանդիպեցի տղաների հետ և հարցրի՝ կարող եմ ես դա նրանց համար անել: Գաղափարը, որը մենք մտածել էինք Լուիսի հետ, նրանց դուր եկավ, և մենք սկսեցինք նկարել»,-ավելացրել է նա:

Բրուքլինը նշել է, որ հոլովակ նկարելը նրան դուր է եկել, և որ ապագայում նա կցանկանար էլի աշխատել մի քանի վիդեոների վրա: