Նորաձևությունը մի լեզու է, որը հասկանալի է կես հայացքից:
Յուրաքանչյուր աղջիկ երազում է անթերի հարսիկ լինել։
Հարսի կերպարում կարևոր է ամեն բան՝ զգեստը, դիմահարդարումը, վարսերը, աքսեսուարները։
Բրիտանացի ոճաբան Սթիվեն Մայերսը ներկայացնում է ամենանորաձև և նրբագեղ կոշիկների հավաքածուն, որը կգոհացնի անգամ ամենաբծախնդիր հարսնացուներին։
Կոշիկը նաև կարևոր նշանակություն ունի հարսանեկան ավանդույթներում։
Հիմա ավանդույթ կա, որ հարսի բարեկամները գողանում են հարսնացուի կոշիկը, իսկ հետո կնքամայրը գնում է այդ կոշիկը «գողից» և վերադարձնում է հարսնացուին։
Բայց հնում կոշիկները չէին գողանում: Հարսնացուին խնդրում էին փորձել իր չամուսնացած ընկերուհիներից մեկի կոշիկները:
Փորձելուց հետո, հարսնացուի այն ընկերուհուն, ում կոշիկը ընտրել էր հարսանցուն, փեսան վճարում էր համապատասխան գումար և գնում տվյալ կոշիկը:
Այս կերպ փորձում էին ստուգել, թե ինչքան կայացած և հարուստ է փեսան: