Այսուհետ ոչ բոլորը կկարողանան այցելել Լուվր

Աշխարհում ամենաշատ այցելուներն ունեցող փարիզյան Լուվր թանգարանի ղեկավարությունը որոշում է կայացրել սահմանափակել այցելուների քանակը կորոնավիրուսի պատճառով:
«Որպեսզի դանդաղեցնել COVID-19 վիրուսի տարածումը, Լուվրն աշխատում է սահմանափակել այցելուների թիվը: Միայն էլեկտրոնային տոմս և թանգարան այցելելու համար նաախտեսված անվճար տոմս ունեցող մարդիկ կարող են այցելել Լուվր:
Շնորհակալ ենք հասկանալու համար»,- իր թվիթերյան էջում գրառում է կատարել թանգարանի պաշտոնական էջը:

Հիշեցնենք, որ վարակվածների թիվը Ֆրանսիայում կազմում է 1126 մարդ, որից 19-ը մահացել են:
2020 թվականի հունվարի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում տարածում գտած կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադխանոմ Հեբրեյեսուսին: