Նորաձևությունն ամեն օր հանրությանը ներկայացնում է նոր ու խենթ թրենդներ:
Այս ոլորտում դեռևս կան այնպիսի դիզայներներ, ովքեր մերժելով նոր միտումները՝ հավատարիմ են մնում ավանդականին ու կնոջը շարունակում են տեսնել կանացի, գայթակղիչ:
«Marc Cain» բրենդը կանացիության ջատագողներից է:
Բրենդի հիմնադիրը՝ Մարկ Քեինը, այնքան էր սիրում իգական սեռին ու այնքան էր տարված կանանցով, որ որոշեց 1973 թվականին հիմնել կանացի հագուստի սեփական ապրանքաիշը՝ գեղեցիկ սեռին ավելի մոտ լինելու համար:
Քեինը կատակով միշտ նշում էր, որ գեղեցկությունը կանանց հարկավոր է տղամարդկանց կողմից սիրվելու համար, իսկ հիմարությունը հարկավոր է, որպեսզի իրենք սիրեն տղամարդկանց:
Մարք Քեինը կարծում էր, որ շքեղությունը կարող է լինել հարմարավետ, և նրա գերնպատակը հարմարավետ ու շքեղ կանացի հագուստ ստեղծելն էր, որով գեղեցիկ սեռն ամեն օր կկարողանա հիացնել տղամարդկանց:
Մոդելիերի համար գլխավորը ստեղծված կերպարի կանացիությունն է։
Դիզայները դեմ է էքստրավագանտ կերպարներին ու ոչ ֆորմալ լուծումներին, որովհետև կարծում է, որ առանձնանալու և տարբերվելու կարիք ունեն միայն տգեղ կանայք:
Ձեզ ենք ներկաայացնում բրենդի գարուն-ամառ 2019-2020 շքեղ հավաքածուն։