Անջելինա Ջոլին բացահայտել է, որ իր երեխաներից երկուսը վիրահատության են ենթարկվել անցած տարի

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է, որ իր վեց երեխաներից երկուսը վիրահատության են ենթարկվել անցյալ տարի։

Ինչպես գրում է Daily Mail-ը, այդ բացահայտումը Ջոլին արել է Կանանց միջազգային օրվան նվիրված հոդվածում, որը կիրակի հրապարակվել է Time հանդեսում: Ինչպես դերասանուհին գրել է, իր ավագ դուստրը՝ 15-ամյա Զահարան և իր կրտսեր դուստրերից մեկը (13-ամյա Շիլոն կամ 11-ամյա Վիվիենը) վիրահատվել են:

44-ամյա դերակատարուհին շատ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով միայն, որ կրտսեր դուստրը գոտկատեղի հետ կապված խնդիր է ունեցել։

Դերասանուհին շեշտել է, որ իրեն մեծապես տպավորել է այն, թե ինչպես է ընտանիքը միավորվել ցավալի ժամանակաշրջանում: Աղբյուրը նկատում է, որ Ջոլին ոչ մի խոսք չի նշել նախկին ամուսնու և երեխաների հոր՝ Բրեդ Փիթի մասին։