Սասեքսի դուքսն ու դքսուհին, ովքեր որոշել էին հրաժարվել իրենց տիտղոսներից, թագավորական վերջին պարտականությունն են կատարել։ Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը մարտի 9-ին վերջին անգամ են որպես թագավորական ընտանիքի անդամներ մասնակցել հանրային միջոցառման։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Թագուհի Եղիսաբեթ II-ի, արքայազն Չարլզի, արքայազն Ուիլյամի և նրա տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ նրանք մասնակցել են Վեսթմինսթերյան աբբայությունում Ազգերի համագործակցության օրվա առթիվ անցկացված պատարագին։
Արարողությանը մասնակցել է նաև վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ իր հղի ընկերուհու՝ Քերրի Սիմոնդսի հետ։ Եղել են նաև բազմաթիվ այլ հյուրեր։