Քիմ Քարդաշյանը ուշացումով շնորհավորել է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Ինստագրամ սոցիալական կայքի իր էջում ուշացումով շնորհավորել է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

«Գիտեմ՝ մեկ օր ուշացել եմ, բայց բոլոր ուժեղ կանաց շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ»,– գրել է համաշխարհային աստղը։

Գրառմանը կից 39-ամյա Քիմն օրեր առաջ Սպիտակ տուն կատարած այցից լուսանկարներ է հրապարակել։ Երրորդ լուսանկարում Քիմ Քարդաշյանը կանգնած է նախկինում դատապարտված, որոշ ժամանակ իրենց պատիժը կրած և իր անմիջական միջնորդությամբ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներում ստացած մի խումբ կանանց հետ։

«Մենք զրուցել ենք և ապագայի համար հրաշալի գաղափարներ ունենք: Աղոթում եմ, որ նրանք կյանք վերադառնան և ես կարողանամ այդ ամենով ձեզ հետ շուտով կիսվել»,– գրել է իրապատում շոուի աստղը։
Հրապաարկված երեք լուսանկարներում Քիմը Dior բրենդի սպիտակ կոստյում է կրում: