Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այսօր, ինչպես նաև տասնամյակներ առաջ, տղամարդիկ նախընտրում են էկզոտիկ գեղեցկություն ունեցող կանանց, իսկ գանգուր մազերը հենց այսպիսի կերպար են ստեղծում կնոջ համար։
Բացի այդ, գանգուրները մշտապես նորաձև են։
Գանգուր մազերի մասին երազում են բազմաթիվ աղջիկներ: Սակայն 21-րդ դարում անհնարին ոչինչ չկա: Տնային պայմաններում գանգուրներ ստանալու համար կարելի է առավոտյան՝ աշխատանքի գնալուց առաջ, օգտագործել գանգրեցնող վարսահարդարիչներ: Սակայն սրանք ունեն նաև բացասական կողմեր. այս սարքերը վառում են մազերն, ու երկարատև օգատգործման դեպքում՝ դուք կարող եք ձեր մազերը վերածել ցախավելի։
Լավ միջոց է նաև գարեջուրը: Գարեջրով լվացեք ձեր մազերը, իսկ հետո պարզապես չորացրեք դրանք: Սակայն դուք կստանաք գանգուրներ միայն այն դեպքում, եթե ձեր բնական մազերը փոքր-ինչ բնական գանգրություն ունեն:
Օգտագործեք մազերի խնամքի հատուկ միջոցներ, որոնք գանգրություն են հաղորդում մազերին:
Բայց մի չարաշահեք սրանք, որովհետև դրանցում առկա քիմիական նյութերը վատ են ազդում մազարմատի վրա: