«Playboy»-ի հիմնադիր Հյու Հեֆների կրտսեր որդին՝ 28-ամյա Կուպերը և նրա 29-ամյա սիրեցյալը՝ «Հարրի Փոթեր» ֆիլմի աստղերից Սքարլեթ Բիրնը, հայտնել են, որ շուտով ծնողներ են դառնալու: Այս մասին զույգը հայտնել է սոցիալական էջերում:
Ե՛վ Կուպերը, և՛ Սքարլեթն իրենց միկրոբլոգերում կիսվել են նույն լուսանկարով, որտեղ Սքարլեթը կլորացած փորիկով է:
«Ես և Կուպերն ուրախ ենք հայտնել, որ մեր փոքրիկն արդեն ճանապարհին է: Մեր սրտերը լցված են ուրախությամբ, և մենք՝ երկուսս, չենք համբերում, թե երբ ենք հանդիպելու փոքրիկ Հեֆներին»,- լուսանկարին կից գրել է Սքարլեթը:
«Վերջերս Սքարլեթն ու ես իմացանք հրաշալի նորություն, որով ցանկանում ենք կիսվել Ձեր հետ:
Այս ամառ մենք կողջունենք մեր տան նոր անդամին: Սպասելով մեր փոքրիկին՝ մենք երկուսս էլ երջանկությունից գտնվում ենք 7-րդ երկնքում»,- գրել է Կուպերը:
Չնայած ծնողները չեն բացահայտել իրենց ապագա երեխայի սեռը:
Նրանց հետևորդները հեղեղել են հրապարակման մեկնաբանությունների բաժինը ջերմ խոսքերով՝ մաղթելով փոքրիկին առողջություն: