Երգիչ Գուրգեն Դաբաղյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը։ Երգիչը դարձել է 32 տարեկան, ինչի առթիվ էլ կինը՝ Իննան, անակնկալ է մատուցել հոբելյարին՝ անսպասելի հայտնվելով տորթով ու փուչիկներով։
Իննան լուսանկար և տեսանյութ է հրապարակել իր Ինստագրամի էջում Գուրգենի տարեդարձի օրվանից: «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»,- հրապարակված լուսանկարին կից գրել է երգչի կինը:
Իր հերթին Գուրգենը հրապարակում է արել և մակագրել. «Արդեն 32 տարեկան, շնորհավոր իմ ծնունդը»։