Սիրուշոյի նոր լուսանկարները Դուբայից

Սիրուշոն այս օրերին գտնվում է Դուբայում, ուր մեկնել է աշխատանքային նպատակներով։

Երգչուհին պարբերաբար նոր լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում իր Ինստագրամի էջում՝ ցույց տալով, թե ինչով է զբաղված Դուբայում և ինչպես է ժամանակն անցկացնում։
Երգչուհու հրապարակած առաջին լուսանկարը արված է ինքնաթիռում։ «Մեկնում ենք Դուբայ, որտեղ մեզ սպասում են տարբեր երկրներից ժամանած գործընկերներ հանդիպումների ու նկարահանումների համար։ Չենք մոռանում պաշտպանվել վիրուսներից))»,- գրել է Սիրուշոն։

Իսկ արդեն Դուբայում արված լուսանկարներից մեկին կից երգչուհին թողել է հետևյալ մեկնաբանությունը․ «Մենք ընդամենը երկու օր ենք լինելու ԱՄԷ-ում, բայց դեռ այնքան աշխատանք ունենք անելու»։