Ամերիկյան Disney ընկերությունը հայտնել է շոտլանդացի գրող Ջեյմս Բարիի «Փիթեր Փեն» ստեղծագործության նոր էկրանավորման գլխավոր դերակատարների անունները։
Մեծանալ չցանկացող տղայի դերը Ալեքսանդր Մոլոնին կկատարի, իսկ թռչող փերու՝ Վենդիի կերպարում հանդես կգա դերասանուհի Միլա Յովովիչի և ռեժիսոր Փոլ Անդերսոնի դուստրը՝ Էվա Գաբո Անդերսոնը, հայտնում է Variety-ն։
Նախագիծն արդեն ստացել է Peter Pan & Wendy («Փիթեր Փեն և Վենդի») անվանումը։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակներից մեկը կլինի Դևիդ Լոուրին: Սցենարի հեղիանկներից է նաև Թոբի Հոլբրուքսը։
Պրոդյուսերական աշխատանքներով կզբաղվի Ջիմ Ուիթաքերը: