Նյու Յորքի բնակիչները կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված բժշկական դիմակները վերածել են նորաձև աքսեսուարի: Այդ մասին գրում է Metro-ն:
Ամերիկացիներն այն կարծիքին են, որ COVID-19-ի շուրջ ստեղծված խուճապն ոճի հետ կապված փորձերը դադարեցնելու պատճառ չէ, և կրեատիվորեն են մոտենում պաշտպանիչ միջոցների ընտրությանը: Օրինակ, ոմանք քաղաքում քայլում են կենդանիների մռութներով վառ դիմակներով, գույնզգույն սմայլիկներով կամ էլ սև դիմակներով, այդ թվում՝ գանգերիի պատկերով:
Քաղաքի բնակիչների մեծամասնությունը չի կարող խուսափել հասարակական վայրերից, ինչի կապակցությամբ դիմակները նրանց համար դարձել են պաշտպանության միակ հասանելի միջոցը: «Չկան պատվաստանյութեր, չկան դեղամիջոցներ: Ուրեմն ինչու չպաշտպանենք ինքներս մեզ»,- հարց է տալիս 30-ամյա Իթան Բլեքմոնը, ով սև դիմակ է կրում։