Երկար և խիտ թարթիչները կանացի գրավչության մի մասն են կազմում:
Դրանք աչքերն ավելի հմայիչ են դարձնում, իսկ հայացքը՝ ավելի խորհրդավոր:
Բայց ոչ բոլոր կանայք են բնությունից օժտված երկար ու խիտ թարթիչներով, հետևաբար օգնության են հասնում արհեստական թարթիչները:
Թարթիչները երկարացնելու հիանալի տարբերակ է շաբաթը մի քանի անգամ դրանք յուղերով մերսելը։ Պարզապես վերցրեք ձիթապտղի կամ կոկոսի յուղ ու մաքուր մատներով 5 րոպե քսեք դրանք կոպերին ու թարթիչներին։
Սա լավացնում է շրջանառությունն ու նպաստում թարթիչների աճին։
Վազելինը չոր և վնասված թարթիչները դարձնում է խոնավ ու ամուր: Քնելուց առաջ զգուշորեն վազելին քսեք ձեր թարթիչներին:
Այսօր տարածված է նաև թարթիչների լիցքը, որի ժամանակ արհեստական թարթիչներն ամրացվում են բնականներին՝ այդպես պահպանվելով 20-30 օր:
Թարթիչների աճեցումը անվտանգ պրոցեդուրա է։ Նույնիսկ ալերգիկ ռեակցիաները, որից շատերն են վախենում, շատ հազվադեպ են պատահում սրա ընթացքում։
Թարթիչներն այդ տարբերակով խտացնելուց հետո պետք է աչքերին չդիպչել ձեռքերով և հազվադեպ լվալ աչքերը, որպեսզի թարթիչները չպոկվեն։
Միակ սպառնալիքն այն է, որ ձեր բնական թարթիչները կարող են թափվել։
Եթե բնական թարթիչները նոսր են կամ թույլ, ապա հրաժարվեք այս տարբերակից, որն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ ձեզ համար։