Women’s Club նախագծից հայտնի դարձած Սիրուն Մինասը Ինստագրամի իր էջում բավականին ակտիվ է: Նա լուսանակար է հրապարակել Women’s Club-ի նկարահանումից, որում անդրադարձել է իր հասակին:
Լուսանկարում վարսահարդարումը վիզուալ ավելացնում է նրա հասակը: Հրապարակմանը կից Սիրունը գրել է. «Հլը սրան, հերիք չի բոյով ա, մի հատ էլ պրիչոսկան ա բոյով սարքել։
– Ձետկա, ես բոյով չեմ, դու ես կոլոտ»:
Վերջում նա ավելացրել է, որ այդ գրառումն իրական կյանքում տեղի ունեցած երկխոսությունից է վերցրել:
Հիշեցնենք, որ այս օրերին Women’s Club-ը հյուրախաղերով գտնվում է Եվրոպայում, սակայն Սիրունն իր աշխատանքային գրաֆիկի պատճառով չի մեկնել համերգների: Ավելի վաղ քննարկումներ էին ծավալվել, թե նա դուրս է եկել նախագծից, սակայն Սիրունը հերքել էր այս լուրը: