Բիլի Այլիշը մերկացել է՝ ի նշան բողոքի (տեսանյութ)

Հանրաճանաչ ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը մերկացել է՝ ի նշան բողոքի: Տեսանյութը հայտնվել է երգչուհու Մայամիի համերգի էկրանին, և տեղադրվել ILOMIL0S Թվիթերի էջում։

Տեսանյութում Այլիշը հանում է իր վերնաշապիկը՝ մնալով կրծկալով և գլխով ընկղմվում է սև հեղուկի մեջ:

Տեսանյութի ցուցադրման ընթացքում աստղը նշել է, որ ինքը հաճախ է բախվում քննադատության իր արտաքին տեսքի պատճառով: Ելույթում դերասանուհին հարց է ուղղում՝ արդյո՞ք ցանկանում են, որ իր մարմնի որոշ մասերն այլ տեսք ունենային:

Նա նաև նշել է, որ եթե կրում է հարմարավետ հագուստ, նրան քննադատում են կանացիության պակասի համար։