Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան մտադիր է զրկել նրան ծնողական իրավունքներից: Այն բանից հետո, որբ ռեփերը հարձակվել է կնոջ վրա, երեխաների ներկայությամբ հայհոյել, ոչ սթափ վիճակում մտել է ուղիղ եթեր ու հայտնվել հոգեբուժական կլինիկայում, Օքսանայի կյանքը հիմնովին փոխվել է:
Երբեմնի օրինակելի զույգը դարձել է քննարկման առիթ, իսկ Օքսանան իրեն վիրավորված ու անարգված է զգում: Աստղերի ընկերները ռուսական «Super.ru» կայքին հայտնել են, որ բացի այն, որ Օքսանան որոշել է բաժանվել ամուսնուց, նա նաև իր առաջ նպատակ է դրել զրկել Ջիգանին ծնողական իրավունքներից: