«Warner Bros» կինոստուդիան ֆիլմ է նկարահանելու ամենահայտնի «Բարբի» տիկնիկի մասին: Գլխավոր դերը կատարելու է ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին:
Բարբիի դերն առաջարկել էին գեղեցկուհի Էն Հեթուեյին, սակայն դերասանուհին հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ դա շատ պարզունակ դեր է և չի համապատասխանում իր կերպարին։
Այլ աղբյուրների հավաստմամբ՝ Հեթուեյը պահանջել է 5 անգամ կրկնապատկել իր հոնորարը և մերժում ստանալով՝ հրաժարվել է այդ դերից։
Իմանալով, որ Բարբիի դերը խաղալու է Մարգոն, Հեթուեյը ծաղրել է նրան՝ ասելով, որ այդ դերը հենց նման դերասանուհիների համար է։
Մարգո Ռոբին, ով իր հայտնիությամբ, իհարկե, զիջում է Էն Հեթուեյին, ընդունել է կինոստուդիայի բոլոր պայմանները։
Ըստ ֆիլմի սյուժեի՝ Բարբիի արտաքինը չի համապատասխանում այն երկրի գեղեցկության չափանիշներին, որտեղ ապրում է նա, և Բարբին վտարվում է «Բարբիլենդից»: