Գեղեցկուհի Դարյա Կլյուկինան մեծ ճանաչում և հազարավոր երկրպագուներ ձեռք բերեց Եգոր Կրիդի շնորհիվ, ում հետ մոդելը նշանադրվել էր անցած տարի։
Սակայն Կրիդի հետ բաժանումից կարճ ժամանակ անց Դարյան ծանոթացավ միլիոնատեր Վլադիմիր Չոպովի հետ, ով մի քանի ամիս առաջ ամուսնության առաջարկություն է արել Կլյուկինային։
Հիմա գեղեցկուհին ակտիվ պատրաստվում է իր հարսանյաց արարողությանն ու այսօր ինստագրամյան երկրպագուներին ներկայացրել է իր հարսանեկան զգեստը, որի արժեքը 22 հազար դոլար է։
Կլյուկինայի այս հրապարակմանը շատ բացասաբար են արձագանքել Կրիդի երկրպագուները՝ վիրավորելով աղջկան ու մեղադրելով շահամոլության մեջ։
Դարյայի ամուսնության մասին լուրը լսելով՝ Կրիդը խոստովանել է, որ ամիսներ առաջ ինքն էր երազում դառնալ աղջկա ամուսինը, բայց Դարյան պատռեց իր դիմակը՝ ցույց տալով կեղծավոր ու ստոր դեմքը։
Կրիդն ուրախ է իր և Դարյայի բաժանման համար և երջանկություն է մաղթում գեղեցկուհուն։