Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարք ունի։
Նոր լուսանկարները հրապարակվել են երգչուհու ինստագրամյան էջում։
Լուսանկարներն արվել են նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակում։ Դրանցում Իվետան վառ նարնջագույն, երկարափեշ, ատլասե զգեստով է, որի հետ համադրել է սպիտակ բարձրակրունկ կոշիկները։ Որպես աքսեսուար երգչուհին կրում է արծաթագույն, երկարավուն ականջօղեր։
Ի դեպ, Իվետան և երգիչ Արա Մարտիրոսյանը համատեղ նոր երգ են պատրաստում, որի տեսահոլովակն արդեն շատ շուտով կներկայացնեն իրենց երկրպագուների դատին։