Ջիգանի կինը սկանդալից հետո սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել

Շատերը պնդում են, որ ռեփեր Ջիգանի և իր կնոջ հարաբերութունները այլևս երբեք առաջվանը չեն լինելու։ Նունիսկ նրանց աստղաին ընկերներից շատերը ռուսական լրատվամիջոցներին գաղտնի կերպով հայտնել էին, որ Օքսանան ոչ միայն արդեն պատրաստոմ է ամուսնալուծության համար անհրաժեշտ թղթերը, այլև պատրաստվում է զրկել Ջիգանին ծնողական իրավունքներից։ Այս լուրերին Օքսանան ոչ մի կերպ չեր արձագանքում, բայց երևի ստեղծված ճնշումն այնքան մեծ էր, որ նա որոշեց խախտել լռությունը։

Այսօր Օքսանան իր Ինտագրամում նոր լուսանկար է հրապարակել, որում քնքուշ գրկել է իրենց նորածին որդուն՝ Դավիթին։ Լուսանկարին կից մոդելը գրել է․ «Նույնիսկ չգիտեմ ինչից սկսել։ Ես ուղղակի կլռեի, բայց հաշվի առնելով այն, որ իրավիճակը տեղի ունեցավ բոլորի աչքի առաջ, երևի որոշ մեկնաբանություններ ստիպված կլինեմ անել։ Ուզում եմ ասել, որ ո՛չ ինձ, ո՛չ երեխաներին ոչ ոք չի ծեծել, ոչ ոքի չեմ զրկելու ծնողական իրավունքներից։ Ինչ էլ որ լինի, ես հիմա պետք է օգնեմ իմ երեխաների հորը դուրս գալ փորձանքից։ Ի՞նչ կլինի հետո՝ չգիտեմ։ Շնորհակալ եմ բոլորին, աջակցության և կարեկցանքի համար»։