Ինչպե՞ս պայքարել կորոնավիրուսի դեմ․ 50 Cent-ի 18+ խորհուրդը

Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը իր ինստագրամյան էջում կիսվել է նոր հրապարակմամբ, որն իրարանցում է առաջացրել նրա երկրպագուների շրջանում։
Նա կիսվել է լուսանկարով, որտեղ գրված է, որ սեռական հարաբերություններով զբաղվելը բուժում է կորոնավիրուսը։
«Լավ է, այդ դեպքում մեզ մոտ ամեն բան լավ կլինի»,- մեկնաբանել է լուսանկարը ռեփերը։

Ռեփերն իր ինստագրամյան էջում բավականին հաճախ է հումորային հրապարակումներ կատարում կորոնավիորւսի վերաբերյալ, ինչի հետևանքով շատ հետևորդներ նրան քննադատում են, մյուսներն էլ՝  ծիծաղում ռեփերի հետ միասին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում տարածում գտած կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: