Իռլանդացի դերասան Ջեք Գլիսոնը, ով մեծ ճանաչում և երկրպագուների բանակ ձեռք բերեց «Գահերի խաղը» սերիալում Ջոֆրիի դերը կերտելուց հետո, որոշել է վերադառնալ հեռուստաէկրաններ 6 տարի ընդմիջումից հետո։
Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ դերասանը որոշել էր հեռանալ կինոմատոգրաֆիայից՝ հավատացնելով, որ դադարել է իր մասնագիտությունից հաճույք ստանալ։
Դերասանն այժմ նկարահանվում է «Out of her mind» բազմասերիանոց, երգիծաբանական սերիալում անգլիացի դերասանուհի Սառա Պասկոյի հետ, ով նաև սերիալի սցենարիստն է։
Հեռուստասերիալն ընտանեկան խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին է։
«Մենք իմ ուղեղը վերածել ենք «թեմատիկ այգու», որտեղ հրավիրում ենք բոլոին։ Դերասանական կազմն անհավանական է։Չեմ կարողանում սպասել, թե երբ հեռուստադիտողը կտեսնի՝ ինչ ենք մենք արել»,-մեկնաբանել է սցենարիստ Պասկոն։
Հայտնի է, որ նախագծում նաև մասնակցել են Ջուլիետ Սթիվենսը, Ֆիոնա Բաթոնը, Քարիադ Լոյդը, Էդ Էդմոնսոնը, Նավին Չոուդրին, Շոն Ջիլդերը և մյուսները։
Մնացած մանրամասները դեռ հայտնի չեն։