Դիզայներները բնակիչների՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված բժշկական դիմակները վերածել են նորաձև աքսեսուարի:
Նրանք այն կարծիքին են, որ COVID-19-ի շուրջ ստեղծված խուճապը ոճի հետ կապված փորձերը դադարեցնելու պատճառ չի կարող դառնալ, և կրեատիվորեն են մոտենում պաշտպանիչ միջոցների ընտրությանը: Օրինակ, ոմանք քաղաքում քայլում են կենդանիների մռութներով վառ դիմակներով, գույնզգույն սմայլիկներով կամ էլ սև դիմակներով, այդ թվում՝ գանգերիի պատկերով:
Մինչ որոշ ապրանքանիշեր կարանտինի պատճառով փակում են խանութները, (օրինակ՝ Nike-ի բոլոր ֆիլիալներն Ամերիկայում ժամանակավորապես չեն աշխատում) մյուսները նոր հավաքածուներ են թողարկում։
Off-white-ն ապրանքանիշը նորաձև, պաշտպանիչ դիմակներ է թողարկել։
Նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդգծում է, որ դիմակները ձեզ վարակումից չեն պաշտպանի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել գիտնականներին։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է։