Իրինա Ալեգրովայի՝ հայկական արմատներով թոռը մեծացել և հմայիչ երիտասարդ է դարձել (լուսանկարներ)

Ռուս երգչուհի Իրինա Ալեգրովան թոռան՝ Ալեքսանդր Բարսեղյանի հետ օրերս ներկայացել  է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի քրոջ՝ Աննա Կրուտոյի ծննդյան առիթով կազմակերպված երեկույթին, գրում է woman.ru կայքը։

68-ամյա երգչուհին նախկինում հաճախ էր թոռանն իր ելույթներին տանում, և հեռուստադիտողը քիչ թե շատ ճանաչում էր գեղեցկադեմ պատանուն։ Տևական դադարից հետո տոնական խնջույքին միասին ներկայանալու փաստը չի վրիպել համացանցային օգտատերերի ուշադրությունից, որոնք ակտիվորեն քննարկում են Ալեքսանդր Բարսեղյանի արտաքին տեսքը՝ նշելով, որ նա մեծացել և հմայիչ երիտասարդ է դարձել։

Ալեքսանդրը Իրինա Ալեգրովայի միակ դստեր՝ Լալա Ալեգրովայի և նրա նախկին սիրեցյալ Էռնեստ Բարսեղյանի որդին է։ Երիտասարդը Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականություն բաժինն է ավարտել, և լրատվամիջոցների փոխանցմամբ, դեռևս չի հասցրել ամուսնանալ։