Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է աշխարհի ամենահայտնի ճարտարապետներից մեկը

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին. նա 92 տարեկան էր:
Ինչպես նշում է theguardian.com-ը, Գրեգոտին հոսպիտալացվել էր Միլանում:

Գրեգոտիի նախագծած հայտնի շինությունների ցանկում են Բարսելոնայի Ամառային օլիմպիական խաղերի մարզադաշտը, Գենոայի «Մարասի» մարզադաշտը, Միլանի «Արչիմբոլդի» օպերային թատրոնի շենքը:

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին հայտնել է, որ վերջին օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ: Այսպիսով, կորոնավիրուսից մահացությունների թիվն աճել է՝ հասնելով 1809-ի:

Երկրում այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 20 603 է։ Վարակման դեպքերի աճը նույնպես ռեկորդային է և մեկ օրում հասնում է 2853-ի։
«Մենք գրանցել ենք ապաքինման 369 դեպք, ընդհանուր թիվը կազմում է 2335»,- նշել Բորելին։

Նրա խոսքով՝  Իտալիայում մահվան ելքով դեպքերի դինամիկան արդեն հավասարվել է հիվանդությունից ապաքինման դեպքերի դինամիկային․ ապաքինվածների և վարակվածների թիվը կազմում է 24. 7 հազար։