Երգչուհի Մարտա Կիրակոսյանը ընտանիքի հետ միասին այժմ բնակվում է ԱՄՆ-ում։
Ինչպես ձեզ արդեն հասցրել էինք հայտնել, երգչուհին ամիսներ առաջ ունեցավ իր առաջնեկին։ Նորածին որդուն ծնողները անվանակոչել են Նեո։
Մարտան բավականին ակտիվ է իր սոցցանցերում, որտեղ հաճախակի է նոր լուսանկարներ հրապարակում, որոնց մեջ տեղ են գտնում նաև համատեղ լուսանկարները փոքրիկ Նեոյի հետ։
Երգչուհին որդուն էլ իր պես նորաոճ ու գեղեցիկ է հագցնում՝ երեխային փոքրուց սովորեցնելով վառ ու թրենդային իրեր և հագուստներ կրել։
Մարտայի և Նեոյի համատեղ լուսանկարներն անտարբեր չեն թողնում նաև երգչուհու ինստագրամյան հետևորդներին, ովքեր գեղեցիկ ու հաճելի գրառումներ են անում հրապարակված լուսանկարների մեկնաբանության դաշտում։