System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Ինստագրամի իր էջում հրապարակում է արել և իր հետևորդներին հայտնել, որ շուտով նոր համագործակցությամբ կներկայանա Միշոյի և Սեբու Սիմոնյանի հետ։ Հայտնի երգիչների հսմատեղ սշխատանքը կկոչվի Introvert։
Սեբու Սիմոնյանը ևս այս թեմայով հրապարակում է արել և մեկնաբանել. «Խենթ ժամանակաշրջանի համար»։
Հիշեցնենք, որ Սեբուն և Սերժ Թանկյանը նախկինում համագործակցել են տարբեր նախագծերի շրջանակում։ Ռեփեր Միշոն առաջին անգամ է համագործակցում նրանց հետ։ Միշոն ու նրա կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, բավականին մտերիմ են Սերժ Թանկյանի և նրա կնոջ՝ Անժելա Մադաթյանի հետ։