Չնայած այն հանգամանքին, որ աստղերի մեծամասնությունն ունի հնարավորություն զբաղվելու սպորտով լավագույն մարզիչների հետ և սնվել լավագույն դիետոլոգների ցուցումներով, նրանք ևս ունենում են խնդիրներ ավելորդ քաշի հետ:
Երգչուհի Ադելը կարծում է, որ կարիերայում ունեցած նախկին անհաջողությունները պայմանավորված էին իր ավելորդ քաշով: Ադելի պնդմամբ՝ նա բարդույթավորվում էր իր գիրությունից ու չէր սիրում սեփական մարմինը: Երգչուհին հավատացնում է, որ եթե մարդ չի սիրում ինքն իրեն, ապա ուրիշների կողմից երբեք չի կարող սիրվել: Միայն հատուկ դիետաների միջոցով կորցնելով 20 կգ՝ Ադելը կարողացավ ինքնավստահություն ձեռք բերել, որն էլ երգչուհուն համաշխարհային փառք ու ճանաչում բերեց:
Ադելն օրեր առաջ երկրպագուների հետ կիսվել է այն դիետայով, որի շնորհիվ տարիներ առաջ նիհարել է 20 կգ: Երգչուհին երկու ամիս սնվել է միայն խաշած հավով: Երգչուհու պնդմամբ՝ սա այնքան էլ առողջ դիետա չէ, սակայն շատ արդյունավետ է:
Եթե դուք կարիք չունեք 20 կգ քաշ կորցնելու, ապա կարող եք օգտագործել այս դիետայի յոթօրյա տարբերակը, որն Ադելը օգտագործում է իր քաշը պահպանելու համար։
Այս դիետայի շնորհիվ դուք կկորցնեք 5-7 կգ։
ՕՐ 1
Ողջ օրվա ընթացքում կարելի է ուտել միայն 5 հատ խաշած ձու։
ՕՐ 2
Ողջ օրվա ընթացքում պետք է ուտել միայն խաշած ձուկ:
ՕՐ 3
Ողջ օրվա ընթացքում պետք է ուտել միայն հավի խաշած կրծքամիս (առանց աղի):
ՕՐ 4
Ողջ օրվա ընթացքում պետք է ուտել միայն 5 հատ խաշած կարտոֆիլ
ՕՐ 5
Ողջ օրվա ընթացքում պետք է ուտել միայն ապխտած հավի միս կամ խաշած տավարի միս:
OՐ 6
Ողջ օրվա ընթացքում պետք է ուտել միայն միրգ (բացի բանանից):
ՕՐ 7
Ողջ օրվա ընթացքում պետք է ուտել միայն ցանկացած բանջարեղեն: