Ջիջի Հադիդը զարդարել է Harpers Bazaar-ի ապրիլյան համարի շապիկը (լուսանկարներ)

Ամերիկյան սուպերմոդել Ջիջի Հադիդը հայտնվել է Harpers Bazaar ամսագրի ապրիլյան համարի շապիկին, ինչպես նաև «հարցազրույց է տվել» Թեյլոր Սվիֆթին և մի շարք այլ հայտնիների:
Հադիդը 1960-ական թվականների ոճով է հայտնվել հեղինակավոր ամսագրի նոր համարում։

Ամսագրի համար նախատեսված ֆոտոշարքն ուղեկցվում է հարցազրույցով, որում նրան հարցեր են ուղղել երգչուհի Թեյլոր Սվիֆթը, մոդել Քենդել Ջեները, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, դիզայներ Վիրջիլ Աբլոն, հաղորդավար Ջիմի Ֆելոնը, դերասանուհին Բլեյք Լայվլին և այլք:

«Ես լրջորեն տպավորված եմ այն փաստով, որ ամեն անգամ, երբ դու հայտնվում ես սթրեսային իրավիճակում, անմիջապես գործի ես անցնում։ Դա մի՞շտ է քեզ մոտ այդքան հեշտ ու բնական ստացվել»,- հարցրել է Թեյլորը, որին ի պատասխան Ջիջին հայտնել է, որ իրեն ավելի ազատ է զգում, երբ արտահայտում է զգացմունքները, լինի դա իր գործողություններով, թե բառերով։

«Ազնվությունը միշտ բերում է ինչ-որ լավ բանի, նույնիսկ եթե դժվար կամ անհարմար պահ կամ խոսակցություն է պահանջվում դրա համար. երբեք չեք սխալվի, եթե հայտնեք ձեր զգացմուքների մասին և ճշմարիտ լինեք ձեր դիմացինի հետ։ Բայցի այդ, այդ ամենից միշտ ինչ-որ սովորելու նոր բան կա»,- ասել է սուպերմոդելը։

Մինչդեռ այն հարցին, թե արդյոք ո՞ւնի ցանկություն, որը մինչև մահը կցանկանար իրագործել, մոդելը պատասխանել է, որ կցանկանար պարաշյուտով թռչել, բայց շատ է վախենում: