Հայտնի է «Ոսկե ազնվամորու» վարկածով 2019թ. վատագույն ֆիլմը

Լոս Անջելեսում հայտարարել են «Ոսկե ազնվամորի»` ֆիլմարտադրության «հակամրցանակի» հաղթողներին, գրում է Deadline-ը:

Կորոնավիրուսի պատճառով արարողությունն անցկացվել է առցանց՝ YouTube-ում հրապարակվել են տարբեր անվանակարգերում մրցանակակիրների անունները։

2019 թվականի վատագույն ֆիլմ է ճանաչվել Թոմ Հուփերի «Կատուներ» մյուզիքլը` Թեյլոր Սվիֆթի, Ջուդի Դենչի և Իդրիս Էլբայի մասնակցությամբ։

Հիշյալ ֆիլմը հաղթող է ճանաչվել վեց անվանակարգում, այդ թվում՝ «Երկրորդ պլանի վատագույն դերասան», «Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի», «Վատագույն սցենար», «Վատագույն ռեժիսոր» և այլն։

«Վատագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնվել է Ջոն Տրավոլտային՝ «Կողք կողքի» և «Ֆանատիկ» ֆիլմերում կերտած դերերի համար, իսկ «Վատագույն դերասանուհի» է ճանաչվել Հիլարի Դաֆը՝ «Շերոն Թեյթի ուրվականները» ֆիլմում դերակատարման համար։