Գունեղ ու ինքնատիպ․ Lacoste-ի նոր հավաքածուն տարբերվում է մյուսներից

Lacoste-ի լոգոտիպը դիզայներների համար ոգեշնչման աղբյուր է դարձել, և նրանք սկսել են ստեղծագործել ու նոր տեսանկյունից ներկայացնել այն։ Շուտով վաճառքի կհանվի ապրանքանիշի հագուստների նոր տեսականին՝ Crocoseries-ը, որն իր մեջ ամփոփում է 3 հավաքածու։
Դիզայներներն այդ հավաքածուները ստեղծելիս հաամգործակցել են նկարիչների հետ։

Նոր հաավքածուի ստեղծման գործում իրենց մեծ ավանդն ունեն իլյուստրատոր Ժան Միշել Տիկսեն և FriendsWithYou-ի ստեղծագործական թիմը։

Ավստրալացի նկարիչ Ջերեմիվիլիայի գլխավորությամբ՝ դիզայներները բլուզներին, վերնաշապիկներին, գլխարկներին հաղորդել են վառ գույներով պրինտներ՝ ներկայացնելով բրենդի լոգոտիպը՝ կոկորդիլոսին, մարդկային կերպարներում։
Իսկ թե ինչ է ստացվել, տեսեք ինքներդ։