Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամում շնորհավորել է եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, գրում է Daily Mail-ը։
39-ամյա հայուհին եղբորն ուղղված գրառմանը կից հրապարակել է 15 տարվա վաղեմության մի շարք լուսանկարներ։
«Շնորհավոր ծնունդդ։ Քեզ այնքան շատ եմ սիրում, Ռոբ։ Երեկվա պես հիշում եմ դեպի Վեգաս մեր այս ճանապարհորդությունը»,- գրել է Քարդաշյանը։
Շնորհավորանքներին է միացել նաև Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները, որը Ինստագրամում տեղադրել է որդու մանուկ հասակի լուսանկարները։
«Շնորհավոր ծնունդդ, Ռոբ։ Դու իսկապես հիանալի հայր ես, որդի, եղբայր և ընկեր: Անչափ հպարտ եմ քեզնով։ Դու միշտ մեր կողքին ես, և ես ամեն օր Աստծուն շնորհակալություն եմ հայտնում քեզ ինձ պարգևելու համար»,- գրել է Քրիսը։