Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում հայտատավել է արտակարգ դրություն, արդյունքում՝ շատերն իրենց առօրյան տանն են անցկացնում։
Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն այս թեմայով երգ է թողարկել։ Նա իր կատարման տեսանյութը տեղադրել է սոցցանցերի իր էջերում ու կից գրել երգի անվանումը՝ «Սիրո վիրուս»։
Հայկն իր երգում հետևորդներին առաջարկում է տանից դուրս չգալ, նշում է, որ հույս կա և պետք է տանը ստեղծել «սիրո վիրուս»։
Նոր տեսանյութը գրավել է Հայկի հետևորդների ուշադրությունն ու քննարկումների առիթ է դարձել։
https://www.instagram.com/p/B93mAanptey/?utm_source=ig_web_button_share_sheet