Արտասահմանյան շատ աստղեր հայտնում են COVID-19-ով վարակված լինելու մասին։ Վերջերս այս մասին իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվեց նաև Օլգա Կուրիլենկոն։
Դերասանուհին մի ամբողջ շաբաթ պայքարել է բարձր ջերմության դեմ, որը հասնում էր 38,5 աստիճանի։ Ինստագրամյան իր էջում նա պատմել է, որ այս պահին հոսպիտալում չի գտնվում։
Օլգան, ով այժմ գտնվում է Լոնդոնում, հիվանդանոց չեն տարել տեղերի անբավարարության պատճառով։ Բացի այդ՝ հոսպիտալացնում են միայն նրանց, ում առողջական վիճակը կրիտիկական է։
Օլգային կհոսպիտալացնեն միայն այն ժամանակ, երբ նրա մոտ շատ բարձր ջերմություն գրանցվի։
Կուրիլենկոն գաղափար անգամ չունի՝ որտեղ է վարակվել կորոնավիրուսով, սակայն ենթադրել է, որ կարող էր վարակվել տաքսիում։
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուս հայտնաբերվել է 1,5 հազար մարդու մոտ։ Առողջացել են 52-ը։
Ամբողջ աշխարհում 185 հազար վարակված կա։