Forbes-ում առաջատար հորիզոնականներ զբաղեցնող ձեռնարկատերերի մեծ մասը աշխարհահռչակ աստղեր են, ովքեր որոշել են զբաղվել բիզնեսով՝ հիմնելով սեփական ապրանքանիշերերը։
Օգտագործելով իրենց ճանաչումը՝ նրանք գովազդում են իրենց բրենդն ու նպաստում դրա առաջխաղացմանը:
Շատ աստղեր թեժ մրցակցության մեջ են միմյանց հետ։
Այս ամառ պայքարը գնում էր Էմիլի Ռատակովսկու, Քայլի Ջեների և Գվինեթ Պելտրոուի միջև, որովհետև այս երեք գեղեցկուհիներն էլ որոշեցին ունենալ նորաձև լողազգեստների արտադրությամբ զբաղվող իրենց բրենդները։
Պելտրոուն իր լողազգեստներն անվանում է սպորտային և հարմարավետ՝ նշելով, որ լողզագեստը ինչ-որ մեկին գերելու համար չէ. լողազգեստի միջոցով կինը պետք է իրեն ազատ ու հարմարավետ զգա լողափում:
Քայլի Ջեների կարծիքով լողազգեստը պետք է թաքցնի բոլոր թերությունները և ընդգծի առավելությունները: Քայլին աշխատում է իր բրենդին պատկանող լողազգեստները հարմարեցնել կառուցվածքային անհամաչափություններ կամ գիրություն ունեցող կանանց:
Էմիլի Ռատակովսկու համար գլխավորն այն է, որ լողազգեստը սեքսուալ լինի:
Գեղեցկուհին պնդում է, որ Կինը պետք է մնա ցանկալի ամեն իրավիճակում, իսկ իր ապրանքանիշի լողազգեստները անթերի կառուցվածքով աղջիկների համար են։