Էշլի Գրեմը ցույց է տվել՝ ինչպես է ժամանակ անցկացնում իր նորածին որդու հետ ինքնամեկուսացման մեջ

Ինչպես հայտնիների մեծ մասը, 32-ամյա Էշլի Գրեմն այժմ ինքնամեկուսացված է տանը, որպեսզի դանդաղեցնի կորոնավիրուսի տարածումը: Plus-size մոդելն այս անգամ իր ժամանակն անցկացնում է Նեբրասկա նահանգի իրենց տանը ընտանիքի` մոր, ամուսինու՝ Ջասթին Էրվինի և երկու ամսական որդու՝ Այզեկի հետ միասին։

Մի քանի ժամ առաջ Էշլին Ինստագրամում տեղադրել է նոր լուսանկար երեխայի հետ, որն արվել է լողանալուց անմիջապես հետո: Լուսանկարում փոքրիկը մոր գրկում է, ով էլ իր հերթին քնքշորեն համբուրում է որդուն։

«Այս երկու քաղցրիկ այտերը։ Ոնց եմ ես դրանք սիրում»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Էշլին։

Մի քանի օր առաջ էլ Էշլին Ինստագրամում գրառում էր կատարել, որում նա կոչ էր անում բոլորին ինքնամեկուսանալ և դա անել ոչ միայն իրենց, այլև իրենց շրջապատի համար: Էշլին նաև նշել է, թե որքան կարևոր է խուճապի չմատնվելը, չվախենալը և հետևելը հոգեկան առողջությանը։