Լիանա Ոսկերչյանը դեկտեմբեր ամսին կկատարի իր կյանքի կարևորագույն քայելրից մեկը. գեղեցկուհին, ով օրեր առաջ հաղթեց «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթում, կներկայացնի Հայաստանը Լոնդոնում: Նա և Գոհար Հարությունյանը միասին բռնեցին մի բարդ, բայց միաժամանակ գեղեցիկ ու հաճելի ճանապարհ. Լիանան այս օրերին մի փոքր հանգստանում է՝ փորձելով վերականգնել ողջ ուժերը, որպեսզի առավել ոգևորությամբ և էնտուզիազմով պատրաստվի կայանալիք մրցույթին ու աշխատի իր վրա: Մրցույթից հետո, թեև Լիանան հուզված էր ու ուրախությունից շփոթված, այնուամենայնիվ, նա պատաասխանեց ShowBiz.am-ի հղած հարցերին:
««Միսս աշխարհ Արմենիա» մրցույթին առաջին անգամ մասնակցել եմ 2017 թվականին, երբ դեռ շատ անփորձ էի . ամեն բան այնքան անսովոր էր ինձ համասր: Հիշում եմ, երբ գնացինք պայմանագիրը ստորագրելու, շատ էի կասկածում ու երկմտում, արդյո՞ք մասնակցեմ, արդյո՞ք պատրաստեմ թե ոչ: Այն ժամանակ շատ անվստահություն կար, թեև ընդգրկվեցի 10-նյակի մեջ» ,- վեր է հիշում գեղեցկուհին, ապա ուրախությամբ նկատում, որ նախորդ անհաջող փորձն ու անվստահությունն իրեն չընկճեցին և չհուսալքեցին. նա պայքարեց, շատ աշխատեց իր քայլվածքի, խոսքի, մյուս կետերի վրա. որոշեց փորձել ուժերը 2-րդ անգամ, և ահա արդյունքն ակնհայտ է:
Լիանայի հետ խոսեցինք մասնակից մյուս աղջիկների հետ նրա հարաբերությունների և աղջիկների արձագանքների մասին. գեղեցկլուհուն շատ է ուրախացնում և ուժ տալիս այն փաստը, որ ձեռք է բերել լավ ընկերներ և ոչ ոքից բացասականն ու վատը չի նկատել. «2 մրցույթների ժամանակ էլ ձեռք բերեցի շատ լավ ընկերուհիներ: Վստահեցնում եմ, որ ընդհանրապես մրցակցություն չի եղել. բոլորս ջերմ էինք իրար հետ, ստեղծվել էր ընկերական տաք մթնոլորտ. թե՛ կուլիսներում, թե՛ այնտեղից դուրս օգնում էինք միմյանց, ինչով կարող էինք: Եվ հաղթանակիցս հետո բոլորն էլ գալիս ու սրտանց շնորհավորում էին ինձ»:
Այս օրերին Լիանան հանգստանում է, որպեսզի փոքր-ինչ վերականգնի իր ուժերը և նոր շնչով անցնի նախապատրաստական աշխատանքներին.«Կանեմ ամեն բան, որ լավագույնս ներկայացնեմ մեր երկիրը դեկտեմբերին «Միսս աշխարհում»» :
Հաղթանա՞կ, մասնակցությու՞ն. արդյոք ո՞րն էր կարևոր գեղեցկուհու համար. նա միանշանակ պատասխանեց, որ ամենակարևորը փորձն էր, որ ձեռք բերեց այս ընթացքում. «Կարևոր էր փորձը, ճանաչումը, ընկերները: Իհարկե, հաղթանակը շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում: Կարևոր է, թե դու ինչպես ես ինքդ քեզ դրսևորում բեմի վրա, նկատում են քեզ թե ոչ: Շատ հնարավոր է, որ դու չհհաղթես, սակայն ավելի շատ նկատեն քեզ, ավելի շատ գործնական առաջարկներ ստանաս» :
Զրույցի վերջում էլ Լիանայից հետաքրքրվեցինք ՝ արդյո՞ք պատրաստ է անցնել մի ճանապարհով, որտեղ հաճախ են լինում տեղին երբեմն էլ նաև անտեղին քննադատություններ, պատրա՞ստ է նա լինել ուժեղ, չկոտրվել և հաղթահարել այդ ամենը. «Ես առողջ քննադատությանը միշտ էլ կողմ եմ: Երբեք չեմ ընկճվի, այլ հակառակը՝ կաշխատեմ ինձ վրա, որ ավելի հղկվեմ և ուղղեմ սխալներս»,- եզրափակեց գեղեցկուհին:
Նյութը՝ Կիմա Միրզոյանի