Նուրբ ու քնքնուշ․ Շուշաննա Թովմասյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նոր ֆոտոշարքով է հանդես եկել։
Նոր լուսանկարները հրապարակվել են դերասանուհու և նրա լուսանկարչի ինստագրամյան միկրոբլոգներում։

Հրապարակված ֆոտոշարքում Շուշաննան սպիտակ ջինսե ժակետով է, նուրբ, ոչ ընդգծված դիմահարդարմամբ և նորաոճ սանրվածքով։

Նշենք, որ դերասանուհին բավականին երկար ժամանակ է, ինչ չէր նկարահանվում նոր հեռուստասերիալներում և միայն վերջերս է, ինչ հեռուստադիտողը հնարավորություն ստացավ դերասանուհուն տեսնելու նոր նախագծում։ Շուշաննան այժմ նկարահանվում է «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն։