Դադարեցվել են «Ընկերներ» ֆիլմի նկարահանումները

Մեկ այլ տխուր նորություն Հոլիվուդից։ «Variety»-ն հաղորդել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցվել է «Ընկերներ» ֆիլմի նկարահանումը: Նույնանուն սերիալի ավարտից հետո նոր նախագիծը պետք է լիներ Ջենիֆեր Էնիսթոնի, Քորթնի Քոքսի, Լիզա Կուդրոուի, Մեթ Լեբլանկի, Մեթյու Փերիի և Դեյվիդ Շվիմերի վերամիավորումը: «Ընկերներ» լեգենդար սերիալը համարվում է պատմության մեջ ամենատարածված հեռուստանախագծերից մեկը։ Նոր հատուկ թողարկումը նախատեսվում էր մայիսին։