Թինա Կունակին հայտնվել է իտալական ամսագրի շապիկին – Showbiz.am

Թինա Կունակին հայտնվել է իտալական ամսագրի շապիկին

22-ամյա մոդել Թինա Կունակին նկարահանվել է իտալական Elle ամսագրի նոր ֆոտոշարքում: Մոդելը Ինստագրամում իր երկրպագուների հետ կիսվել է մի քանի լուսանկարներով, որոնք արվել են կուլիսներում, ինչպես նաև հրապարակել է շապիկի լուսանկարը, որի վրա նա ներկայացել է սպիտակ վերնաշապիկով և պիջակով:
Դիմահարդարումն ու սանրվածքն ապահովել է դիմահարդար Հարոլդ Ջեյմսը, իսկ նկարահանումներն իրականացրել է ֆրանսիացի 76-ամյա լուսանկարիչ Ժիլ Բենսիմոնը:

Անցյալ շաբաթ Վենսան Կասելի կինը դարձել էր Johanna Ortiz for H&M հավաքածուի գովազդային արշավի հերոսուհիներից մեկը, այն հայտնի շվեդական բրենդի համագործակցությունն է կոլումբիացի դիզայներ Ջոաննա Օրտիզի հետ: Նկարներում, որոնք հեղինակել է բրիտանացի լուսանկարիչ Մեթ Ջոնսը, աստղը հայտնվել է գարնանային պայծառ կերպարներով՝ կանացի թեթև զգեստներ, տոպեր, շորտեր, կիսազրջազգեստներ, ինչպես նաև լողազգեստներ:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում

 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մենակատար Անուշ Նիկողոսյանը, «Երևան» լարային քառյակը հանդես կգան «Տետ-ա-տետ» յուրահատուկ համերգով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Մաշտոցյան մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը

Մաշտոցյան մատենադարանում մարտի 3-ին կբացվի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից տեղափոխված արցախյան ձեռագրերի ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը,...
Ավելին